Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին

13:12 08.11.2022

«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել եւ ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը:

«Նման խտրական եւ տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմքից զուրկ է, իրավաչափ չէ, քանի որ մասնաճյուղի եւ ներկայացուցչության իրավական կարգավիճակը, գրեթե, նույնական է: Միջազգային կազմակերպություններից մեկը հաճախ ներկայացուցչություն է բացում, մյուսը՝ մասնաճյուղ»,-ասել է պատգամավորը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Գեւորգ Պապոյանի խոսքով ներկայացուցչությունը եւ մասնաճյուղը իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ են, սակայն մասնաճյուղն իրականացնում է ավելի լայն գործառույթներ, քան ներկայացուցչությունը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է հեղինակի հետ, որ փոփոխությունը կարող է դրական ազդել ներդրումների զարգացման տեսանկյունից, եւ ազատականացման գործընթացն արդյունավետ կլինի: Նա անդրադարձել է մասնաճյուղի կազմակերպաիրավական ձեւով պայմանավորված խնդիրներին՝ նշելով, որ մասնաճյուղերի մասով պետական ռեգիստրում խնդիրներ են առաջանում, իսկ ներկայացուցչության դեպքում հստակ է:

Գեւորգ Պապոյանի հավաստմամբ ՀՀ արդարադատության նախարարության հետ նախնական խորհրդակցության արդյունքում հաստատվել է, որ իրավական առումով խնդիր չկա:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունը:

ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի կարծիքով եւս, եթե ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, ապա մասնաճյուղում աշխատողները եւս պետք է ազատված լինեն: Նշվել է, որ գործադիրն առարկություններ եւ առաջարկներ չունի:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP