ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը

13:27 08.11.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:

ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP