12:58 11.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը:
«Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ:
«Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ օրինակ է, թե համախմբման միջոցով ինչպես կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները, և մեր ապագա սերնդի համար ստեղծել արժանավայել պայմաններ: Երեխաներն էլ, վստահ եմ, հետևելու են այս օրինակին և կյանքում միշտ գտնելու են առաջ գնալու ճանապարհներ»,- ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել դպրոցին հետագա նախաձեռնություններում:
Կառնուտի դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ժաննա Անդրեասյանին և Արսեն Բաղդասարյանին միջոցառմանը ներկա գտնվելու, դպրոցի անձնակազմին ու սաներին ոգևորելու, ինչպես նաև ընթերցասրահին գրքեր ու խաղեր նվիրելու համար:
Դպրոցի սաները ներկայացրել են նաև ընթերցասրահի ստեղծման գաղափարը, կառուցման ընթացքը, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել «Թալինի ավագ դպրոց» և «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միջև, որի շրջանակում դպրոցների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու և համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում շեշտել է, որ դպրոցների միջև համագործակցության նախաձեռնությունն օրինակելի է. «Ուրախ եմ, որ դպրոցները փոխգործակցում են միմյանց հետ. համատեղ ծրագրերն ու փորձի փոխանակումը զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլև երկու համայնքների միջև»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Սմարթ» ընթերցասրահի ստեղծմանն աջակցած կազմակերպությունների ներկայացուցիչները, Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, դպրոցի նախկին սաներն ու համագյուղացիները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ:
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...