22:46 11.11.2022
Բաքվում շարունակում են ջանքեր գործադրել նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում սպասվող բանաձևի քննարկումը տապալելու համար: Հիշեցնենք, այդ օրը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում քվեարկության է դրվելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը: Պատճառը՝ Հայաստանի նկատմամբ Բաքվի իրականացրած ագրեսիան է: Ի՞նչ են անում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Վստահ եմ, որ Բաքվում գիտակցում են, որ շատ քիչ շանսեր ունեն՝ խանգարելու այդ բանաձևի ընդունմանը, այնուամենայնիվ շարունակում են այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Օրինակ՝ մի քանի օր առաջ, Ադրբեջանում իշխող կուսակցության նախաձեռնությամբ Ֆրանսիայի դեսպանության շենքի առջև կազմակերպել էին կանանց ցույց՝ ընդդեմ այդ բանձևի ընդունմանը, իսկ օրեր առաջ նախաձեռնել էին մի ստորագրահավաք «Միշն Փիթիշեն» կայքում, որով դիմում էին Սենատին, Կառավարությանը և Ֆրանսիայի ժողովրդին՝ կոչ անելով չընդունել այդ հայանպաստ բանաձևը, և կոչ էին անում հասկանալ, որ հայերը փորձում են ֆրանսիացիներին օգտագործել սեփական խաղերում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Արտյոմ Երկանյանը պարզաբանեց, թե Հայաստանը իր կողմից ի՞նչ քայլեր է անում բանաձևի ընդունմանը նպաստելու համար և կոնկրետ ի՞նչ է ենթադրում առաջարկված բանաձևը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...