15:26 14.11.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:
Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու խնդրանքով Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակից Գ. Հ.-ին է դիմել վերջինիս կողմից սպասարկվող տարածքի բնակիչ Ն. Ղ.-ն: Տեղեկանալով վերջինիս կողմից կնոջ և երեխաների հետ տարբեր հասցեներում հաշվառված լինելու հանգամանքի մասին՝ Գ. Հ.-ն Ն. Ղ.-ի ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ կնոջ և երեխաների հաշվառման հասցեն փոխելու հարցում ուղղորդելու համար, Ն. Ղ.-ից պահանջել է 29.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերջինս, սակայն, չի համաձայնվել և խոստացել է նպաստի իրավունքից օգտվելու դեպքում իր կարողությունների սահմաններում նրան տալ որոշակի գումար:
2020 թ. դեկտեմբերի 25-ին Ն. Ղ.-ի ընտանիքը հաշվառվել է անապահովության գնահատման համակարգում և սկսել օգտվել ընտանեկան նպաստի իրավունքից, որից հետո Գ. Հ.-ն Ն.Ղ.-ից ստացել է 5.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ մեկ այլ նպաստառուի ընտանիք ոչ պատշաճ փաստաթղթերի հիման վրա ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք, որի հետևանքով որպես ընտանեկան նպաստ ավելի վճարված 306.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնել չկարողանալու պատճառով նպաստառուի ընտանիքի անդամը դիմել է Գ. Հ.-ին, ով խոստացել է օգնել նրան: Գ. Հ.-ի օգնությամբ նպաստառուի ընտանիքի անդամը ներկայացրել է հետգանձման ենթակա գումարը զիջելու վերաբերյալ դիմում, և արդյունքում վերադարձվել է գումարի մի մասը: Հիշյալ նպաստառու ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերադարձման ենթակա գումարի մի մասը զիջելու հարցում ուղղորդելու համար, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Գ. Հ.-ն նպաստառուի ընտանիքի անդամից ստացել է 10.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Նախաքննության ընթացքում բացահայտվել է Ախուրյանի տարածքային կենտրոնի մեկ այլ աշխատակցի` Վ. Խ.-ի կողմից անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպք: Մասնավորապես` 2021 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ն փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձից ընդունելու և ընթացք տալու համար նպաստառուից ստացել է 18.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Հ.-ին և Վ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
18:30 04.07.2025
«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի ԹուրքիաԻտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...