17:33 14.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել «ՀՀ-ում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության» հիմնական արդյունքների ներկայացմանը նվիրված համաժողովին, տեղեկացնում են մարզպետարանից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է հետազոտության և կանխարգելիչ աշխատանքների կարևորությանը․
«Շատ կարևոր ծրագիր է բոլոր մարզերի համար։ Կարծում եմ, որ խնդիրը որքան էլ ծանոթ է և հայտնի բոլորիս, այնուամենայնիվ տեղեկատվական արշավների և բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն կա այստեղ։ Ինչու կա պտղի սեռի խտրական ընտրությունը, կարծում եմ, որ սա արմատացած է մեր հասարակության մեջ և վերաբերմունքի հենքը հենց խտրական վերաբերմունքն է առավելապես կանանց։ Սրանից է գալիս հիմնախնդիրը, որի ածանցյալն է նաև պտղի սեռը։ Եվ եթե մեր հասարակության մեջ կոտրում ենք կարծրատիպերը և ասում ենք, որ այսօրվա դեռ չծնված աղջնակը վաղը կարող է մեր հասարակության մեջ պիտանի, կարևոր, հանրօգուտ գործունեություն ծավալել, ապա հնարավորինս անցնում ենք այս գործընթացով։ Շիրակի մարզի տվյալներն այս պահի դրությամբ փոքր-ինչ մտահոգող են, լիահույս եմ, որ առաջիկա տարիներին այդ տվյալները կփոփոխվեն, և ցուցանիշների առումով Շիրակի մարզը կբարելավի դիրքերը»։
Հետազոտության նպատակն է նախկինում կատարված ուսումնասիրություններին համահունչ մեթոդաբանության և հետազոտական գործիքների միջոցով գնահատել հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում՝ գնահատելով նաև վերջին հինգ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։ Միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվել են հետազոտության հիմնական արդյունքները։ Ըստ այդմ, Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորող գործոնները հիմնականում սոցիալ-տնտեսական են, իսկ աղջիկ երեխայինը՝ հոգեբանական։ 2022թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում 100 աղջկա հաշվով ծնվել է 111 տղա։ Սեռերի համամասնության ամենամեծ շեղումը 2021-ի տվյալներով գրանցվել է Արմավիրի և Լոռու մարզերում, նրանց հաջորդում են Շիրակն ու Սյունիքը։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսեՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...