23:08 14.11.2022
Կանոնավոր վարժությունները և սննդակարգում պարզ ածխաջրերի մասնաբաժնի կրճատումը կօգնի նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը, «Մոսկվա 24»-ին ասել է բժիշկ-թերապևտ Նադեժդա Չերնիշովան, հաղորդում է aif.ru-ն։
Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր։
Չերնիշովան ասել է, որ վտանգի տակ են այն քաղաքացիները, ովքեր ունեն ավելորդ քաշ, թերսնված են և վարում են նստակյաց կենսակերպ:
«Շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում ունենալ առնվազն 2,5 ժամ ֆիզիկական ակտիվություն։ Օրական կես ժամ քայլելը, վազելը, պարելը և այլն, կարող եք նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը:
Բացի դրանից, մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել պարզ ածխաջրերի ընդունումը։ Չի կարելի չարաշահել քաղցրեղենը։ Դիետայում նախապատվությունը պետք է տալ հացահատիկեղենին և բանջարեղենին: Ձեզ նույնպես անհրաժեշտ է բավարար քանակությամբ սպիտակուց։Քանի որ շաքարախտը ժառանգական է, քաղաքացիները, ում ծնողներն ունեցել են նման հիվանդություն, պետք է ժամանակ առ ժամանակ ստուգեն արյան մեջ շաքարի մակարդակը»,- եզրափակել է Նադեժդա Չերնիշովան։
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...
16:06 06.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...
16:00 06.05.2025
Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասինՀրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...
15:45 06.05.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցըՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...
15:35 06.05.2025
Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի ԾինփինՉինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն […] ...
15:21 06.05.2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՀունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...