
22:13 15.11.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄԳ գործընկերության (ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումներ, NDC) ներկայացուցիչների հետ, հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄԳ Գործընկերության աջակցության բաժնի ղեկավար Պաբլո Վիեիրան և Գործընկերության աջակցության բաժնի երկրների ներգրավվածության ղեկավար Մարիաննա Պանունցիո-Ֆելդմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ Գործընկերության ծրագիրը կառավարությունների համար գործուն փաստաթուղթ է և գործիք ՝ համակարգելու կլիմայական նախագծերը և NDC-ի իրականացման շրջանակներում գործընկերների գործողությունները, որպեսզի դոնորների աջակցությունը համապատասխանեցվի ազգային կլիմայական առաջնահերթություններին և NDC-ի իրականացման կարիքներին:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ այս պահին, մակրոմակարդակով Հայաստանը չունի բնապահպանական օրենսգիրք, որը կապահովի մեկ հովանոց կապող կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի բոլոր ենթաճյուղերը (ջուր, թափոններ, շրջանաձև տնտեսություն, անտառներ, հանքարդյունաբերություն, կենսաբազմազանություն և այլն), հետևաբար չկա շրջակա միջավայրի ծածկագիր բոլոր շահագրգիռ հատվածների համար:
Առավել շոշափելի ադյունքներ ապահովելու համար՝ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմայական ծրագրերին ռազմավարական և բազմաճյուղ մոտեցումը։ Այս համատեքստում Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է նաև պատշաճ ինստիտուցիոնալ ներգրավվածության կարևորությունը և այն ուղիների ուսումնասիրությունը, որոնք կօգնեն այլ ոլորտային գերատեսչությունների առավել ներգրավված լինել կլիմայական քաղաքականության մշակման մեջ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է պետական ներդրումների կառավարման համակարգի ստեղծման Հայաստանի փորձը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծել է նման կառավարման համակարգ և փորձում է բացահայտել կլիմայի դիմացկունության բանկերի համար նախատեսված նախագծերը՝ մշակելով կլիմայի հանրային ներդրումների կառավարման մոդել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել COP27-ից հետո սույն թվականի դեկտեմբերի 5-ին կազմակերպել Հայաստանում շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ կլիմայական օրակարգի շուրջ հանդիպում-քննարկում ` ԱՄԳ Գործընկերության Աջակցության բաժնի մասնակցությամբ:
Այս միջոցառումը նաև լավ հնարավորություն կլինի աջակցելու ԱՄԳ Գործընկերության ծրագրի և ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացմանը և թարմացնելու ոլորտային ռազմավարությունների կարգավիճակը, որոնք պաշտպանում են ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացումը:
Միջոցառումը կկենտրոնանա նաև ԱՄԳ-ի իրականացման համար ֆինանսական կարիքների վրա՝ քննարկելով կլիմայի ֆինանսավորման ուղիները՝ ներառյալ պետական բյուջեն և միջազգային աջակցությունը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...