10:57 16.11.2022
2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր.
Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25.
Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129.
Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35.
Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89.
Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366.
Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33.
Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50.
Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52.
Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121.
Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1.
Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53.
Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83.
Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43.
Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121.
Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100.
Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83.
Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37.
Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96.
Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45.
Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37.
Արմենակյան փողոց 153 (հողամաս).
Սարյան փողոց 36/4 (հողամաս).
Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...