Քննարկվել են Գյումրիի «Բարեկամություն» շատրվանի վերագործարկմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Քննարկվել են Գյումրիի «Բարեկամություն» շատրվանի վերագործարկմանն առնչվող հարցեր

18:21 16.11.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, շուրջ 2 տասնյակ հուշարձանների հեղինակ, այդ թվում Զվարթնոց օդանավակայանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետ, Գյումրու «Բարեկամություն» շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր, «Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ Անահիտ Թարխանյանին, նրա հետ միասին մարզպետը եղել է շատրվանի տարածքում, որտեղ պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են շատրվանի վիճակի, սեյսմիկ անվտանգության, վերականգնման, վերագործարկման ու տարածքի բարեկարգման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվող հնարավոր քայլերը։

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, Նազելի Բաղդասարյանը վստահեցրել է, որ ճարտարապետի մշակած նոր նախագծի իրականացմանը կաջակցի հնարավորությունների սահմաններում՝ կարևորելով ինչպես անմիջական շատրվանի վերականգնումը, այնպես էլ տարածքի բարեկարգումն ու դեպի շատրվան բերող ճանապարհի նորոգումը։

Խորհրդային մոդեռնիզմի շնչով նախագծված երկաթե կամ, ինչպես ընդունված էր ասել, «Բարեկամության» շատրվանը, որը հետո գյումրեցիներն ուղղակի ֆանտան անվանեցին, համարվում էր մոնումենտալ քանդակ։ Շատրվանի կառուցումը սկսվել է 1982-ին և տևել երկու տարի։ Երկրաշարժից հետո շատրվանն անխնամ է մնացել, նորոգման ծրագրեր չեն եղել, հիմա Անահիտ Թարխանյանը նախագծման աշխատանքներ է իրականացրել, ըստ որոնց շատրվանը կպահպանի նախկին տեսքը, կունենա նաև հետաքրքիր լուսային ձևավորում։

Возможно, это изображение 4 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят, офис и в помещении

Возможно, это изображение 2 человека

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

BACK_TO_TOP