08:08 17.11.2022
Forward Keys միջազգային հետազոտական ընկերության վերլուծաբանները նշել են այս տարվա ամենահայտնի ուղղությունները զբոսաշրջիկների համար, հայտնում է ATOR-ը։
Հստակեցվում է, որ ցանկում ներառված են ոչ միայն այն երկրները, ուր ամենաշատն են այցելում, այլ ավելի շուտ այն ուղղությունները, որոնք համաճարակից հետո վերականգնման լավագույն ցուցանիշներ ունեն։
«Հունվարի 1-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ավիատոմսերի վաճառքի տվյալների հիման վրա փորձագետները համեմատել են 2022 թվականի նախնական արդյունքները 2019 թվականի զբոսաշրջային հոսքի հետ»,- պարզաբանում է ասոցիացիան։
Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է զբոսաշրջային տրաֆիկի աճի տեմպերով առաջատարը (տարեվերջին հինգ տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկներ կընդունի, քան 2019 թվականին)։ Լավագույն 10-յակում են նաև Թուրքիան, Կոստա Ռիկան, Ջամայկան, Պակիստանը, Բանգլադեշը, Հունաստանը, Եգիպտոսը, Պորտուգալիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Քաղաքների առումով լավագույն արդյունքները ցույց են տվել Թուրքիայի Անթալիան, Մեքսիկայի Սան Խոսե դել Կաբոն և Պուերտո Վալարտան, ավելացնում են վերլուծաբանները։
Բացի դրանից, ընկերությունը նշում է ծովափնյա արձակուրդների նկատմամբ հետաքրքրության ակտիվ աճ։ Գործնական ճանապարհորդությունները և քաղաքային զբոսաշրջությունը, մյուս կողմից, զգալիորեն զիջում են մինչ համաճարակային մակարդակներին:
«Միջազգային ճանապարհորդությունների վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են Covid-ի սահմանափակումների վերացումը և պահանջարկի ազդեցությունը: Խոշոր գլոբալ իրադարձությունները, ինչպիսիք են Դուբայի համաշխարհային ցուցահանդեսը կամ Քաթարի աշխարհի գավաթը, նույնպես օգնում են», – մեկնաբանել է Forward Keys-ը:
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...