22:21 17.11.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է նոր օրենսդիր մարմնում ղեկավարելու իր հավակնություններից։
«Մեր խմբակցությունում վստահաբար չեմ վերընտրվի Դեմոկրատների առաջնորդի պաշտոնում նոր Կոնգրեսում: Եկել է ժամանակը, որ ես հնարավորություն տամ նոր սերնդին ղեկավարել դեմոկրատական խմբակցությունը, որը ես խորապես հարգում եմ»,-ասել է Փելոսին Կոնգրեսում, փոխանցում է Ռիա Նովոստին:
Նա հորդորել է գործընկեր օրենսդիրներին «համարձակորեն գնալ դեպի ապագա»՝ հավելելով, որ ինքը աշխատելու է իր ընտրողների շահերի համար՝ անկախ կարգավիճակից:
«Ինչ կոչում էլ ունենամ, ինձ համար ավելի մեծ պատիվ չկա, քան Սան Ֆրանցիսկոյի ժողովրդին ներկայացնելը»,- հավելել է Փելոսին։
Ներկայացուցիչների պալատի նախագահը սկսել է իր քաղաքական գործունեության պատմությունը՝ հիշելով, թե երբ է առաջին անգամ տեսել Կապիտոլիումը վեց տարեկանում: Նրան այնտեղ է բերել հայրը, որը նաև Ներկայացուցիչների պալատի անդամ է եղել 1939-1947 թվականներին։
«Կարծում եմ՝ սա աշխարհի ամենագեղեցիկ շենքն է այն բանի շնորհիվ, թե ինչ է այն ներկայացնում»,- կիսվել է քաղաքական գործիչը։
«Երբեք չէի մտածել, որ տնային տնտեսուհուց ես կդառնամ Ներկայացուցիչների պալատի նախագահ»,- ասել է նա։
Փելոսին հանրապետականներին և դեմոկրատներին կոչ է արել միասին աշխատել՝ չնայած քաղաքական իդեալների տարբերություններին:
82-ամյա Նենսի Փելոսին առաջին անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ 1987-ին, 2003-ին դարձել է Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ և այդ ժամանակվանից փոխարինաբար եղել է երբեմն խմբակցության խոսնակ, երբեմն՝ առաջնորդ: Այսպիսով, ներկայիս որոշումը, 2023 թվականի հունվարի 3-ին նոր պալատի աշխատանքի մեկնարկով, կավարտի օրենսդիր մարմնում Փելոսիի ղեկավարման 20-ամյա շրջանը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել էր Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ, հանրապետական Քևին Մաքքարթիին այն բանի համար, որ իր կուսակցությունը ստացել է մանդատների մեծամասնությունը միջանկյալ ընտրություններում։
Join me as I make a major announcement on the Floor of the House of Representatives. https://t.co/Hi7zFqidbV
— Nancy Pelosi (@SpeakerPelosi) November 17, 2022
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...