Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտն այդպես խայտառակեն. Հրանտ Մարգարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտն այդպես խայտառակեն. Հրանտ Մարգարյան

17:15 15.08.2018

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտն այդպես խայտառակեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Նա ընդգծեց՝ կատարվածը մեր երկրին վայել չէ ոչ թե անցյալի, այլ ապագայի առումով. դա ճիշտ մեթոդ չէ:

«Ռոբերտ Քոչարյանը կարող է ինքն իրեն պաշտպանել, ես շահ չունեմ նրան պաշտպանելու, ես պաշտպանում եմ սկզբունքը՝ նախագահական ինստիտուտը պետք է մեր երկրում հարգվի, դրա համար եթե նույնիսկ պարտավոր ենք գին վճարել, պետք է կարողանանք այդ գինը վճարել: 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանը տանկեր դուրս բերեց փողոց, եթե անաչառ ենք, բա ինչո՞ւ դա չենք քննում: Ես չեմ ասում՝ քննենք, ասում եմ՝ պետք չէ անցյալը այնպես խառնել իրար, որ այսօրվա և վաղվա մեր կյանքը վտանգվի»,- ասաց նա:

Մարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյալ է, թե ոչ, այդ մասին կխոսի ինքը՝ երկրորդ նախագահը, սակայն ինքն ունի այդ մտահոգությունը, որ կատարվածը քաղաքական հալածանքի տպավորություն կթողնի:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ով իրեն ազգային համաձայնության կառավարությունից դուրս է զգում, ոչ մեկին չենք պահում» արտահայտությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շեշտեց՝ Փաշինյանը ճիշտ է ասում, նա չի կարող իրենց բռնել և պահել:

«Բայց մի բան էլ կա. ինքն է մեզ հրավիրել, մենք չենք խցկվել, ընդառաջել ենք իր հրավերին, նա ուզենա էլ՝ չի կարող մեզ պահել, մենք երբ ուզենք, դուրս կգանք: Հարցն այն է՝ մենք մի երկրում ենք, որտեղ ամեն ինչ հստակ չէ»,- ասաց նա՝ մասնավորեցնելով. երբ իրենք ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է քաղհալածյալ թվալ, և դա իրենց մտահոգում է, Փաշինյանն իրենց չի պատասխանում:

«Ֆեյսբուքում մեզ վրա հարձակվում են, հայհոյում, նա չի խառնվում, դա տեռորի մթնոլորտ է, խոսքը սրա մասին է. ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը մի բան է անում, շրջապատը՝ այլ»,- ասաց նա:

Մարգարյանն ասաց, որ նույնը Ռուսաստանի Դաշնության հարցում էլ Փաշինյանը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները կարգավորել, իսկ նրա շրջապատը հակառուսական հիստերիա է առաջացնում, վարչապետի արածը փչանում է:

«Ես Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունեմ, խնդիր ունեմ այն մթնոլորտի հետ, որ ստեղծվում է իր անունով, իր շրջապատում, և ինքը չի միջամտում: Մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել, «Նոր Հայաստան» սա՞ է նշանակում, այսինքն՝ ոչ ոք կարծիք հայտնել չի՞ կարող: Կարող է՝ մեր տեսակետը սխալ է, թող բանավիճեն, թող ապացուցեն, որ մեր տեսակետը սխալ է, ոչ թե հայհոյեն. երբ հայհոյում են, ինքնաբերաբար ստեղծում են հակազդեցություն»,- նշեց Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց՝ ի վերջո, ժողովուրդը 6 ամիս, 8 ամիս կարող է սպասել, բայց վերջում կցանկանա տեսնել շոշափելի արդյունք: Իբրև կառավարության մաս կազմող ուժի ներկայացուցիչ՝ Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք նախկինում ևս կառավարության մաս են եղել, սակայն մի շոշափելի տարբերությամբ.

«Ոնց որ այսօր ենք մաս կազմում, այնպես էլ այն ժամանակ՝ մի տարբերությամբ, այն ժամանակ հարգվում էինք, լսվում էինք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP