Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

16:40 15.08.2018

2018թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատավարական ղեկավարման ներքո հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ.-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:

2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շ.Ղ.-ն: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն 2000թ. ծնված Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Կ.Հ-ից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ս.Ա-ն Կ.Հ-ին ծանոթացրել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ի հետ, ով օժանդակել է քրեական գործով դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից նույն՝ Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական  ծառայությունից ապօրինի ազատելու համար խոշոր չափի՝ 800 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն: Արդյունքում, Է.Հ.-ն, Կ.Հ.-ի օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն ձերբակալվել է: Կ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Է.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դրանից բացի՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն  օժանդակել է քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում 2000թ. ծնված Հ.Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Հ.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինից խոշոր չափերով՝ 388.320 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, ինչի արդյունքում Հ.Մ.-ն օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:
Հ.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել դեպքերի բոլոր մանրամասները, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ի կողմից այլ հանցավոր գործողությունների հանգամանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.07.2025

SHANTNEWS

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:46 07.07.2025

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

19:39 07.07.2025

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

BACK_TO_TOP