12:17 30.11.2022
Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հնդկաստանի ԱԳՆ եվրասիայի վարչության գլխավոր տօրեն Սարանջիթ Սինգհը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռորբերտ Ղազարյանը:
Գիտաժողովի բանախոսներն էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը, Հնդկաստանի ԱԳՆ-ի հովանու ներքո գործող Հետազոտությունների համաժողովի նախագահ Սունջոյ Ջոշին, «Vivekananda» գիտահետազոտական հիմնադրամի ներկայացուցիչ Ռ.Կ.Սոհնին, Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանից ու ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է։ Վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է կատարվել երկու երկրների պաշտպանական ոլորտում, միջազգային տրանսպորտի ու հաղորդացության, զբոսաշրության և այլ ոլորտներում»:
Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և «Վիվեկանանդա» գիատահետազոտական հիմնադրամի ներակայցուցիչները ստորագրել են Փոխգործակցության մասին հուշագիր:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...