17:41 15.08.2018
ԱՄՆ կառավարությունը վաղուց արդեն ցանկանում է տեսնել 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին ամբողջական և անկողմնակալ քննությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսի խոսքերով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։
«Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշել է Միլսը։
Հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը համարում է ճիշտ, Ռ. Միլսը նշել է, որ նման որոշումը ԱՄՆ կառավարության իրավասության մեջ չէ: «Դա պետք է որոշի Հայաստանի դատական իշխանությունը: Իսկ մենք, մեր կողմից, կշարունակենք ուշադիր հետևել Հայաստանի դատական համակարգի գործընթացների զարգացմանը»,- ընդգծել է նա:
09:10 20.05.2025
Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ09:10 20.05.2025
Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակՌուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից ու կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը։ Զախարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 24-ին և մասնակցել «Լեգանեսի» դեմ 25-րդ տուրի հանդիպմանը։ Այդ օրը նա խփել է մրցաշրջանի առաջին ու դեռ միակ գոլը, ինչպես […] ...
09:05 20.05.2025
Ալժիրը կպատասխանի իր դիվանագետներին արտաքսելու Ֆրանսիայի որոշմանըԱլժիրը փոխադարձ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան վիզա չունեցող ալժիրցի դիվանագետներին վտարելու ֆրանսիական իշխանությունների վերջին որոշման։ Այս մասին ասվում է Ալժիրի արտաքին գործերի նախարարության կոմյունիկեի մեջ։ «Ալժիրը կպատասխանի փոխադարձության սկզբունքի խստիվ կիրառմամբ՝ համաչափ ֆրանսիական կողմի՝ 2013 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների և պարտավորությունների չկատարմանը, որը նախատեսում է առանց վիզայի ռեժիմ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար»,- ասվում […] ...
08:55 20.05.2025
Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները որոշել են ծովային շրջափակում սահմանել Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա նավահանգիստում։ Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Զինված ուժերը որոշեցին կատարել ղեկավարության հրամանները Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողություն սկսելու համար»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ Սարիայի […] ...
08:45 20.05.2025
Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարըՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ռաբաթի WTA-250 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի 38-րդ ռակետը կլինի մրցաշարի առաջին համարը։ Բացի Ավանեսյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Փեյթոն Սթիրնսը (ԱՄՆ, 42-րդ ռակետ), Մոյուկա Ուչիժիման (Ճապոնիա, 47-րդ ռակետ), Ալիսիա Փարքսը (ԱՄՆ, 51-րդ ռակետ), Կամիլիա Օսորիոն (Կոլումբիա, 55-րդ ռակետ) և այլ թինիսիստուհիներ։ Հայ թենիսիստուհին առաջին փուլի իր մրցակցին […] ...
08:40 20.05.2025
Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,-ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի […] ...
08:30 20.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...