ՀՀ նախագահն ու Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամները քննարկել են գեղանկարչի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀՀ նախագահն ու Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամները քննարկել են գեղանկարչի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը

12:15 01.12.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու՝ Մարի Հակոբյանի և դստեր՝ Նորա Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը:

Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

Հանրապետության նախագահը նշել է, որ մեծանուն նկարչի հարյուրամյակին նվիրված մշակութային միջոցառումները պետք է իրականացվեն ամենաբարձր պետական հովանավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ:

Մարի և Նորա Հակոբյանները Հանրապետության նախագահի հետ քննարկել են Հակոբ Հակոբյանի գործերի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը, որը կարևոր նշանակություն կունենա գեղանկարչի ստեղծագործությունների պահպանության և հանրային հասանելիության տեսանկյունից:

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է նման թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվում են մի շարք տարբերակներ, և նկարչի ընտանիքի անմիջական մասնակցությամբ որոշում կկայացվի:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել և իր ուշադրության կենտրոնում պահել նկարչի հարյուրամյակին և հիշատակին նվիրված ծրագրերի ընթացքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

BACK_TO_TOP