Սաակաշվիլիի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ Վրաստանի ժողովրդական պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Սաակաշվիլիի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ Վրաստանի ժողովրդական պաշտպան

00:06 05.12.2022

Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «Վիվամեդ» կլինիկայում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Նինո Լոմջարիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիից գրավոր համաձայնություն է ստացել՝ բացահայտելու նրա առողջական վիճակը։

Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, Նինո Լոմջարիայի պարզաբանմամբ, ժողովրդական պաշտպանի խորհրդի անդամ բժիշկներն այսօր գնահատել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, և համապատասխան զեկույց կպատրաստվի, որպեսզի ժողովրդական պաշտպանը կարողանա իր դիրքորոշումը դատարանում ներկայացնել։

«Մի քանի րոպե շփվել եմ, ուղղակի ասել եմ, որ իմ խորհրդի բժիշկները եկել են ու հետազոտելու են։ Մենք նաև գրավոր համաձայնություն ստացանք՝ հայտնելու նրա առողջական վիճակը։ Բժիշկները մնացած ժամանակն անցկացրել են նրա հետ և կարծում եմ՝ պատշաճ կերպով ուսումնասիրել են նրա վիճակը, որն այսօր կարելի է ուսումնասիրել։ Ինչպես գիտեք, միջնորդություն է ներկայացվել դատարան նրան ժամանակավոր պատժի կրումից ազատելու կամ պատիժը հետաձգելու վերաբերյալ, և ժողովրդական պաշտպանը քննարկում է միջամտություն այս գործընթացին։ Նրա ազատազրկման առաջին իսկ օրվանից մենք ներգրավված ենք եղել իրավիճակը վերահսկելու և ամեն ինչ անում ենք նրա իրավունքները պաշտպանելու, կյանքը փրկելու համար։ Իրավիճակն իսկապես ծանր է, ինչի մասին խոսում են բժիշկները։ Այս դինամիկայով մի քանի ամսից այն կրիտիկական կլինի: Ներգրավման տարբեր ձևեր կարող են լինել՝ մենք ուղղակի կարող ենք եզրակացություն անել, և կողմը դա օգտվի, մենք էլ գանք որպես վկա, և իմ բժիշկները տեղեկատվություն տան։ Մենք կդիտարկենք տարբեր ձևեր»,- ասել է Նինո Լոմջարիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:27 14.07.2025

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

BACK_TO_TOP