ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

15:55 08.12.2022

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ, ըստ դրույթների, պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:

Նա ներկայացրել է նաև ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը, որով առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ` նման երաշխիք նախատեսված չէ ԱԺ նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը: Սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում` այն տարածվում է ԱԺ նախագահի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել ԱԱԾ-ի կազմում լինելու հետևանքով: Նույն հարցը հետաքրքրել է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Արմեն Գրիգորյանը պատասխանել է.

«Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, եւ այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է: Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի` հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Երեքն են դրվում ԱԱԾ-ի վրա: Կառավարությունը որոշել է նաեւ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծել: Նախկինում այս կառույցը գործում էր որպես ԱԱԾ-ի մաս»:

Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

19:20 15.07.2025

Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել է

Ռումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», […] ...

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

19:12 15.07.2025

Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

BACK_TO_TOP