16:08 08.12.2022
Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։ 17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:24 20.05.2025
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:15 20.05.2025
Լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը․ ՅամալԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է իր կարծիքով պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 17 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում: ...
12:07 20.05.2025
Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթըՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար […] ...
11:55 20.05.2025
Կումայրիի բաժնի ոստիկանները բացահայտեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» կատարված գողությունըՄայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային […] ...
11:50 20.05.2025
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող […] ...