17:06 08.12.2022
Ոստիկանությունը հայտարարում է պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթ:
Մանրամասները՝ տեսանյութում:
13:15 20.05.2025
Չինաստանը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը հաղթահարելու համար երկխոսության շարունակմանըՉինաստանի իշխանությունները կողմ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության շարունակմանը՝ ուկրաինական ճգնաժամի արդարացի կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Մենք հույս ունենք, որ շահագրգիռ կողմերը կշարունակեն բանակցություններն ու երկխոսությունը՝ արդար, երկարաժամկետ և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի հասնելու համար, որը կընդունվի նրանցից յուրաքանչյուրի համար, և, ի վերջո, կհասնենք ուկրաինական […] ...
13:07 20.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի […] ...
13:00 20.05.2025
Գողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել է. օդանավակայանի ոստիկանների բացահայտումըՄայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին: Անձնական խուզարկությամբ […] ...
12:52 20.05.2025
Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:45 20.05.2025
Ֆլիկը Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոնԿատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանսի Ֆլիկը Կառլո Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Գերմանացի մասնագետն այդ նվաճմանը հասավ 60 տարեկանում: Ֆլիկին հաջորդում են Էռնեստո Վալվերդեն, որը «Բարսելոնայի» հետ չեմպիոն է հռչակվել 54 տարեկանում, և Մաքս Մերկելը, որը չեմպիոն է դարձել «Աթլետիկոյի» հետ նույնպես 54 տարեկանում: Կառլո Անչելոտին «Ռեալի» հետ Լա լիգայի հաղթողի […] ...
12:38 20.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-20-ըԲացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4-ական դեպք՝անձնական […] ...