18 մանրանկարչական գործեր նվեր Գյումրիին՝ քույր քաղաք Տվերից․ դրանք կպահվեն «Կումայրի» արգելոց- թանգարանի ֆոնդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

18 մանրանկարչական գործեր նվեր Գյումրիին՝ քույր քաղաք Տվերից․ դրանք կպահվեն «Կումայրի» արգելոց- թանգարանի ֆոնդում

21:00 08.12.2022

Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում այսօր բացվել է  Տվերի հանրային պալատի անդամ, Ռուսաստանի ժողովրդական նկարչուհի Լյուդմիլա  Յուգայի նկարների ցուցահանդեսը, որը նվիրված է ռուս գրող, Տվերի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը և կրում է «Նավարկություն 3 ծովերով» խորագիրը:

Ցուցասրահում ներկայացված մանրանկարչական ժանրի գործերը Գյումրիի քույր քաղաք Տվերի  նվերն է «Կումայրի» արգելոց  թանգարանին։ Հավաքածուն բաղկացած է 18 մանրանկարներից։ Վաճառական Աֆանասի Նիկիտինը ճանապարհորդել է տարբեր քաղաքներում և ամեն քաղաքում գրի է առել այն, ինչ տեսել է։ Ցուցահանդեսում ներկայացված էր նաև քարտեզ, որտեղ կարմիր սլաքով ներկայացված էր այն ճանապարհը, որով անցել է վաճառականը։

«Նրանք մեզ քարտեզը չէին ուղարկել, մենք թանգարանի գիտաշխատողներով պրպտեցինք և համացանցից գտանք քարտեզը։ Ամենաուշագրավն այն է, որ Բաքուն որտեղ եղել էր Նիկիտինը, նկարագրված է որպես հավերժ վառվող կրակի քաղաք, այսինքն՝ նկարագրում է նավթի արդյունահանումը։ Եթե ուշադիր նայեք քարտեզին ապա կտեսնեք, որ այդտեղ չկա Ադրբեջան բառը, 15-րդ դարում այդտեղ կար իրանական սարահարթ և այդ հատվածներում Շիրվանշահերն են կառավարել, ովքեր պարսկական ծագում ունեն։ Այսինքն՝ այդ ամբողջ տարածքները 15-րդ դարում պատկանել են պարսկական արքայատոհմին»,- պատմում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց- թանգարանի տնօրենի ժ/պ  Ինգա Ավագյանը։

Նկարները կոմպակտ են արված, նույնիսկ 4-5 քաղաք ներկայացված է մեկ մանրանկարչության մեջ, այսինքն՝ այն ինչ տեսել  է Նիկիտինը, սեղմված է մեկ նկարում։

Ինգա Ավագյանի խոսքով՝ ճանապարհորդության մեջ չի հիշատակվում Հայաստանի մասին, բայց Սև ծովով հետ դառնալիս Նիկիտինը ներկայացնում է Կաֆա քաղաքը, որի հիմնադրման գործում, մեծ է այն վաճառական հայերի ներդրումը, որոնք սուրճի վաճառքով են զբաղված եղել։

«Տվերից գալիս են և այցելում Գյումրու պատմության թանգարան, մեր էքսպոզիցիան են դիտում և հուշամատյանում պարտադիր թողնում են շնորհակալական խոսքեր»,-նշում է  թանգարանի տնօրենի ժ/պ  Ինգա Ավագյանը։

Գյումրի և Տվեր քաղաքների միջև այս տարվա ամռանը կնքվել էր քույր քաղաքների համաձայնագիր։ Մշակութային համագործակցությունների զարգացման շրջանակներում էլ Տվերի հանրային պալատը Գյումրի էր ուղարկել ՌԴ Դաշնության ժողովրդական նկարիչ, Տվերի հանրային պալատի անդամ Լյուդմիլա  Յուգայի 18 գործերը, որոնք Գյումրիի համայնքապետարանը փոխանցել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

19:00 15.07.2025

Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստները

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

18:52 15.07.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

18:02 15.07.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն

Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP