Թուրքիան անօրինական սահմանափակումներ է կիրառում՝ բարդացնելով Բոսֆորով նավարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Թուրքիան անօրինական սահմանափակումներ է կիրառում՝ բարդացնելով Բոսֆորով նավարկությունը

21:41 09.12.2022

Թուրքիան նոր սահմանափակումներ է մտցրել Բոսֆորով լցանավերի նավարկության համար: Արդյունքում՝ նեղուցների մոտ նաֆթով բեռնված մի քանի տասնյակ նավ է կուտակված: Փորձագետներից շատերն Անկարայի այս քայլն անօրինական են համարում:

Վերջին շրջանում սա Անկարայի արդեն երրորդ փորձն է Բոսֆորով նավարկությունը սահմանափակելու. ինչո՞վ է Անկարան պատճառաբանում այս սահմանափակումները:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դեկտեմբերի 1-ից բեռնափոխադրող այդ նավթային ընկերություններից Թուրքիայի կառավարությունը սկսել է պահանջել ապահովագրության նոր ձև: Եվրոպական ապահովագրական ընկերությունները պնդում են, որ պարտական չեն նման ապահովագրություն ներկայացրել: Արդյունքում՝ վիճելի իրավիճակ է, ինչի հետևանքով Բոսֆորի մոտ նավթով բեռնված ավելի քան 20 լցանավ է կուտակվել և ավելի քան 20 միլիոն բարել նավթ, փաստորեն, էսպես օրեր շարունակ մնում եմ Մարմարա ծովի մոտակայքում: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ նավթի դեֆիցիտ, ինչը կազդի նաև նավթի շուկայում միջազգային գների վրա:

Եվրոպայում ի սկզբանե սա փորձեցին բացատրել որպես Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ քայլը Եվրոպայի դեմ, բայց այնուհետ պարզվեց, որ  այդ ամենից ավելի շատ տուժում են ռուսական ու ղազախական ընկերությունները, և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հաստատեց, որ Թուրքիայի այս պահվածքի հետ Ռուսաստանը որևէ առնչություն չունի:

Իսկ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը պնդում է, որ թուրքերի այս քայլն ուղղված է հենց Ռուսաստանի դեմ, և որ այս քայլով Թուրքիան ստիպում է, որ ռուսական ընկերություններն իրենց նավթը էժան վաճառեն թուրք բեռնափոխադրողներին. հենց իրենք տեղափոխեն նավթը իրենց նեղուցներով՝ արդեն չպահանջելով իրենք իրենցից այդ արհեստական ապահովագրությունը»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Գլոբալ ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Էրդողանը, և ինչպե՞ս են դա գնահատում գերտերությունները. այս հարցերին ևս անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

08:46 16.07.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...

BACK_TO_TOP