18:50 10.12.2022
Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ուղերձով է հանդես եկել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ուղերձում ասվում է․
«Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է։
Եվս մեկ առիթ խորհելու, թե ինչպես և ինչքանով են պաշտպանված մարդու իրավունքները աշխարհում, հարցնելու ինքներս մեզ՝ արդյո՞ք աշխարհի բոլոր մասերում ապրող մարդիկ օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից։
Այսօր մենք նաև նշում ենք Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը։ Օր, երբ մենք, իրացնելով մեր ինքնորոշման իրավունքը, արտահայտել ենք մեր կամքը՝ անկախ ապրելու մեր հայրենիքում և որոշելու մեր ապագան։
Ավելի քան երկու տարի է անցել հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից, որ պետք է վերջ դներ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և ապահովեր խաղաղություն Լեռնային Ղարաբաղում, սակայն այն, ինչ ունենք, շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։
Այս երկու տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիմել է բազմաթիվ հանցագործությունների՝ սպանելով քաղաքացիական անձանց, առևանգելով և խոշտանգելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով նրանց ունեցվածքը և մշակութային ժառանգությունը, դիտավորյալ խաթարելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը և ոտնձգելով Արցախի ամբողջ բնակչության հոգեբանական և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Սրանք փաստեր են, որոնց հետևում մարդկային ճակատագրեր են, մարդկանց խաթարված կյանքն է ու մշուշոտ ապագան։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ակտիվորեն փորձում է փակել Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է, որը կապում է Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ։ Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով։ Բայց Ադրբեջանը անտեսում է մարդու իրավունքները, անգամ իր քաղաքացիների իրավունքները։ Ադրբեջանն այսօր առաջ է մղում իր հանցավոր քաղաքականությունը, որի նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը։
Մարդու իրավունքները համընդհանուր են, և Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես աշխարհում յուրաքանչյուրը։ Ես դիմում եմ միջազգային մեծ ընտանիքին՝ խնդրելով գործողություններ ձեռնարկել նոր ցեղասպանությունը կանխելու և իմ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Առկա վկայությունները առավել քան բավարար են միջազգային համապատասխան մեխանիզմներ գործի դնելու համար։ Սա մեկ կամ մի քանի դերակատարների պատասխանատվության հարց չէ, սա ամբողջ միջազգային հանրության պատասխանատվության հարց է։
Ես ձեզնից անկողմակալություն և համարձակություն եմ ակնկալում։ Շնորհակալություն»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
16:00 16.07.2025
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համարԴիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...