14:34 14.12.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:
Հաջորդական քայլեր
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։
Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին:
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների և ՄԿՈԻ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կցվում է:
Պահանջվող փաստաթղթեր
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`
3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ու ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...
14:28 07.07.2025
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...
14:12 07.07.2025
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […] ...
14:05 07.07.2025
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըԱզգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...