15:30 16.08.2018
Թուրքիայում ցնցումները, կապված թուրքական լիրայի արժեզրկման հետ, շարունակվում են: Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում, որտեղ հնարավորություն ունի տեղում տեսնելու տնտեսական ճգնաժամի պատկերը: Shantnews-ի հարցերին նա պատասխանում է Թուրքիայից.
-Լիրայի արժեզրկման հետ կապված ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին Թուրքիայում:
-Այս պահին Թուրքիայում, բնականաբար, համար մեկ քննարկվող թեման ամերիկյան դոլարի բարձրացումն ու թուրքական լիրայի արժեզրկումն է: Հատկապես այստեղ՝ Ստամբուլում, մեծ քաղաքում, որտեղ շատ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, որոնց առօրյա կյանքում արտարժույթով և արտարժույթի հետ կապված ֆինանսական գործողությունները զգալի մաս են կազմում: Բոլորը այդ են քննարկում, բայց քննարկում են յուրահատուկ մի սպասումով, թե մինչև ո՞ւր պետք է այս ամենը գնա և ո՞ւր պիտի կանգ առնի տատանումը, որովհետև շատերը հասկանում են, որ այնուամենայնիվ, տատանումը կամ անկումը մշտապես չեն լինելու: Սպասում են, որ որոշակիանա ինչ-որ սահմանների վրա: Բայց այդ որոշ սահմանը ո՞րը կլինի, այս պահին դժվարանում են ասել թե՛ տնտեսագետները, թե՛ սովորական քաղաքացիները: Այս պահին լիրան դեռ օրվա ընթացքում մի քանի անգամ տատանում է ապրում:
–Տնտեսական տագնապը ունի՞ քաղաքական խորք, թե՞ այն միայն տնտեսական սխալ քաղաքականության հետևանք է:
-Իրավացիորեն պատճառների մեջ նաև քաղաքականը պետք է նշել, բայց քաղաքական պատճառը միակը չէ և գլխավորը չէ: Ինչպես արդեն նշվել է, ներկայիս տնտեսական իրավիճակի այսպիսի զարգացումը ոչ թե երեկ է սկսվել՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից, այլ շատ ավելի վաղ՝ երկու տարի առաջ է այն սկսվել և կապված է եղել թուրքական շուկաների հագեցվածության, նոր շուկաների բացակայության, բնակչության ահռելի աճի և այլ հանգամանքների հետ: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք տևականորեն նպաստել են իրավիճակի զարգացմանը, այն պարզապես շատ ավելի արագացավ և բոլորի համար շատ ավելի ակնհայտ դարձավ քաղաքական իրադարձությունների պատճառով, մասնավորապես, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության գերսրմամբ: Իսկ այսպիսի իրավիճակ է ձևավորվել, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում իշխանություններն անհրաժեշտ չափով չեն զբաղվել ներկա և հետագա տնտեսական քաղաքականության մշակմամբ: Ըստ էության, այս պահին ստեղծվել է այն, ինչի ականատեսն ենք լինում: Իշխանությունն այս պահին գերլարված ռեժիմով փորձում է ստեղծել նոր տնտեսական քաղաքականություն, որը պետք է երկարաժամկետ հեռանկարով տնտեսական իրավիճակը քիչ թե շատ կարգավորի:
Քաղաքական պատճառների մասին նույնպես պետք է խոսել, քանի որ քաղաքական գործոնն արագացրեց տնտեսության՝ արդեն առկա վատթարացումը: Բայց ակնհայտ է, որ կառավարությունը երկու տարի շարունակ բավարար կերպով չի խորհել և պատրաստվել այս իրավիճակին:
-Իսկ իշխանությունների հայտարարությունները՝ երկիրն այս վիճակից արագ կերպով հանելու առումով, ի՞նչ կիրառություն կունենան:
-Այս օրերին ևս ակնհայտ է, որ բուն գործնական քայլեր չեն արվում, և նրանց հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում: Այսինքն, փորձ է արվում լուծել հարցը, բայց այդ լուծման ճանապարհները դեռևս ակնհայտ չեն: Եվ բառացիորեն այն օրը, երբ Թրամփը հայտարարեց թուրքական այլումինի և այլ մետաղների՝ ԱՄՆ ներկրման վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին, նույն օրը ելույթ էր ունենում այն մարդը, որ ի պաշտոնե պատասխանատու է երկրի տնտեսական քաղաքականության համար՝ Էրդողանի փեսան, հայտնի քաղաքական գործիչ Բերաթ Ալբայրաքը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նրա ելույթը զուգահեռ ընթանում էր Թրամփի հայտարարությանը, և նա պիտի պատասխաներ, թե ինչպե՞ս է տնտեսական կյանքն այսուհետև բարելավվելու: Ելույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ թուրքական նոր տնտեսական քաղաքականության մոտեցում: Փաստորեն, ոչ մի պատասխան չտրվեց, ոչ մի գործնական քայլ չներկայացվեց: Նույնը չեղավ նաև երեկ և նախորդ օրը, երբ հնչած հայտարությունները ոչ մի գործնական քայլի մասին չէին վկայում: Շարունակվեց լիրայի արժեզրկումը, և մարդիկ ստիպված էին ապավինել դատարկ բովանդակություն ունեցող հայտարարություններին, ինչպիսին է օրինակ պոպուլիստական հայտարարությունն այն մասին, որ պետք է գնալ և դոլարն ու եվրոն փոխել լիրայի, որպեսզի լիրան կայունանա կամ ամերիկյան արտադրության հեռախոսները փոխել թուրքականով և այլն: Սրանք միայն պոպուլիստական հայտարարություններ են:
-Ե՞րբ կարելի է սպասել ինչ-որ գործնական քայլերի:
-Կարծում եմ, որ կառավարությունը մինչև սեպտեմբերի առաջին օրերը ժամանակ ունի, երբ որ գնաճն արդեն ֆիքսված կլինի, այսինքն՝ կտեսնենք, թե որքան գնաճ է տեղի ունեցել լիրայի արժեզրկման պատճառով, և ըստ այդմ, կառավարությունը մինչ այդ հնարավորություն ունի խոսելու, թե ինչպե՞ս է լուծելու այդ խնդիրը, ինչպե՞ս է բարձրացնելու թուրքական տնտեսության ցուցանիշները, և այդ ցուցանիշների բարձրացումը կարող է ուղղորդող լինել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...