14:30 16.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։
2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն փոխանցել ԵԲԿՏ-ում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ խմբերի աշխատանքային ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, նշել է, որ դրանք պետք է շարունակական լինեն։
Մատնանշելով թեմայի կարևորությունը՝ Կարեն Թռչունյանը փաստել է․ «ՀՀ-ն երկար տարիներ անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքին և ունի որոշակի պարտավորություններ ու բարեփոխումներին միտված քաղաքականություն: Անդամակցելով Բոլոնիայի գործընթացին՝ մենք պարտավորություն ենք հանձն առել իրականացնելու բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի նկատմամբ: Ինքնահավաստագրման գործընթացը նպատակաուղղված է ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչմանը, որակավորումների արժանահավատ շնորհմանը և եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների համադրելիության ապահովմանը: Այսօր արդեն տրվել է նշված աշխատանքների մեկնարկը»։
Խոսելով ոլորտում առկա, ժամանակ առ ժամանակ հնչեցված խնդիրների և հարցադրումների մասին՝ նախարարի տեղակալն ասել է, որ դրանք պահանջում են համակարգային լուծումներ։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կլինեն տեսանելի և չափելի արդյունքներ։
Քննարկման մասնակիցներին Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհական համակարգում, ըստ տարբեր ոլորտների, մասնավորապես բժշկության ոլորտում, արդեն կազմվել են լիցենզավորման ստանդարտներ: Այս գործընթացները արդյունավետ իրականացնելու համար ցուցաբերվելու է խիստ մոտեցում, որը միտված կլինի միմիայն բարձրագույն կրթության որակի բարելավմանը:
Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, ԵՊՀ ակադեմիական /ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵԲԿՏ որակի ապահովման չափանիշներին և ուղենիշներին համապատասխան որակի ապահովման խմբի ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը, ԵԲԿՏ որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգի խմբի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը, Բոլոնիայի գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնող «Ուսումնառություն և դասավանդում» խմբի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը:
Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ անդամները քննարկմանն անդրադարձել են աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին՝ ներկայացնելով գործողությունների ճանապարհային քարտեզը, միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմների մշակմանը, որակի ապահովման գործընթացների թվայնացմանը, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ադապտացմանը, որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը, կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը, ՈԱՇ-ի և որակի ապահովման միջև կապին։
Նաև նշվել է, որ ՀՀ հանձնառության խմբերի աշխատանքները և խորհրդատվությունները նախատեսվում է ներկայացնել Բոլոնիայի քարտուղարությանը։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել։
Ամփոփելով Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) խորագրով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները և հաշվետվողականությունը չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու ու առաջիկա անելիքները հստակեցնելու տեսանկյունից։ Նա նաև հորդորել է բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կապահովեն կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումներին ուղղված գործընթացների թափանցիկությունը:
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...