10:11 17.12.2022
Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկի աշխատասենյակում պայթած նռնականետը երկիր է ներմուծվել առանց վերահսկողության, հաղորդում է Zet ռադիոկայանը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ավելի վաղ Լեհաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ Շիմչիկի գրասենյակում նվեր է պայթել, որը նա ստացել է դեկտեմբերի 11-12-ը Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Պայթյունի հետեւանքով թեթև վնասվածքներ են ստացել պարետն ու ոստիկանության հրամանատարության քաղաքացիական աշխատակիցը։
Ըստ Zet-ի՝ նռնականետը երկիր է բերվել հատուկ գնացքով, որն անցնում է Ուկրաինայի և Լեհաստանի սահմանամերձ Պշեմիսլ քաղաքի միջով։ Ռադիոկայանի աղբյուրները հայտնել են, որ «նվերը» սահմանային կամ մաքսային հսկողության չի ենթարկվել։
«Գործում դեռ շատ հարցականներ կան»,- նշում է Զեթը։
Միաժամանակ, ինչպես ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին, Շիմչիկը չգիտեր, թե ինչպիսի նվեր է ստացել Ուկրաինայում։ Լեհաստանի դատախազությունը, որը հետաքննում է պայթյունը, տուժող է համարում գլխավոր հրամանատարին։
Ինչպես ուրբաթ հայտնել է Gazeta Wyborcza-ն, Շիմչիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նա պետք է «բացատրություն տա» դատախազությանը։
19:30 03.07.2025
Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ MarcaԻսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...
19:21 03.07.2025
Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումներըՀուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է […] ...
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...
18:51 03.07.2025
53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժինՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
18:43 03.07.2025
Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանըԱ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...