Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը․ ՔՊ-ն առաջարկել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը․ ՔՊ-ն առաջարկել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

18:59 20.12.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին:

Գեւորգ Պապոյանի հավաստմամբ  թեկնածուի մասնագիտական հատկանիշները բարձր մակարդակի վրա են: Ինչպես դրամավարկային քաղաքականության մշակման գործում, այնպես էլ Կենտրոնական բանկի գործունեության արդյունավետության բարձրացման գործում Արմեն Նուրբեկյանն ունի իր ուրույն դերը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածուն, շնորհակալություն հայտնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում իր դերը Կենտրոնական բանկի զարգացման գործում:

Արմեն Նուրբեկյանն իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է Կենտրոնական բանկում. սկսելով ֆինանսական կայունությունից՝ անցել է գների կայունության ոլորտ: Նա նշել է, որ այդ տարիների ընթացքում իր քաղած հիմնական դասերից մեկն այն է եղել, որ ցնցումներն ու տարատեսական շոկերը մեր կյանքի անբաժանելի մասն են:

Անդրադառնալով միջազգային գնաճին, որից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը՝ թեկնածուն հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

Անդրադառնալով ֆինանսական կայունությանը՝ նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը գործողություններ է ձեռնարկել, որպեսզի մեր ֆինանսական համակարգը պատրաստ լինի տարբեր սցենարների:

Ամփոփելով իր ելույթը՝ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ հաղորդակցումն այսօր ամենակարեւոր գործիքներից մեկն է, ուստի ԿԲ-ն պետք է կարողանա հանրության համար լինել ընկալելի, կարողանա ստեղծել հետադարձ կապի մեխանիզմներ, որպեսզի ունենա առողջ երկխոսություն:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանին հետաքրքրել է, թե արդյո՞ք կան խթանիչ միջոցներ՝ միտված ապահովագրական դաշտը զարգացնելուն: Թեկնածուի խոսքով ապահովագրական ոլորտում որակյալ աճ ունենալու համար պետք է համոզված լինել, որ շուկայում գործում են ինստիտուցիոնալ ներդրողներ, եւ ԿԲ-ն աշխատում է հենց այդ ուղղությամբ եւս:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցը վերաբերել է արտարժույթի փոխանակման կանխիկացման եւ մուտքագրման միջնորդավճարներին: Թեկնածուն, բացատրելով ստեղված իրավիճակը, նշել է, որ էական աճել են ռիսկերը կանխիկի հետ կապված, եւ այն մասնավոր ընկերությունները, որտեղից գալիս են այդ կանխիկ միջոցները, շեշտակի բարձրացրել են գները? Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկն ուշադիր հետեւել է, որ հակամրցակցային պայմաններ չստեղծվեն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշել է, որ ուրախ է Արմեն Նուրբեկյանի թեկնածության համար, համոզմունք է հայտնել, որ իրենց խմբակցությունը բարձրակարգ թեկնածու է ներկայացրել: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ կարող են կոռեկտության եւ առողջ բանավեճի սահմաններում ընդհանուր եզրեր գտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP