Ուրուգվայի Սենատորների պալատն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Ուրուգվայի Սենատորների պալատն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

00:10 21.12.2022

Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության։

Ըստ եռակողմ հայտարարության, որը ստորագրվել է 2020 նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ։

Ցամաքային շրջափակումից և Արցախից մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցվող մշտական սպառնալիքից առաջացած աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում, Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարում է․

1․ Իր կոչն Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնել իրենց միջազգային պարտավորություները և ապահովել ազատ շարժը Արցախին և Հայաստանին միավորող միջանցքով ՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ճնշմանը։

2․ Իր դատապարտումը Հայաստանից Արցախին գազ մատակարարող խողովակի աշխատանքի դիտավորյալ դադարեցման վերաբերյալ, այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, ինչի արդյունքում դեկտեմբերի 13-ից 16-ը բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածները, ինչպես օրինակ՝ դպրոցները և հիվանդանոցները, ձմեռվա պայմաններում զրկվեցին ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուրից։

3․ Իր համերաշխությունն Արցախի բնակչությանը, որի իրավունքները պետք է հարգվեն հակամարտության լուծման մեջ ներգրավված բոլոր դերակատարների կողմից»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP