02:08 21.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
«Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ապահովել միջանցքի երկայնքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համահունչ: Այդ համաձայնությունները պետք է հարգվեն: Եվ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն: Ապրանքների և մարկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով կարևորագույն նշանակություն ունի տարածքում ապրող բնակչության համար»,-ասաց Ֆերիտ Հոխհան:
Նա նշեց, որ ռուս խաղաղապահ զորախումբը տեղում պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով: Իսկ ինչ վերաբերում է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին՝ նա ասաց, որ Ալբանիան կոչ է անում երկու կողմերին լիարժեք բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Ալբանիայի ներկայացուցիչը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս ուղղությունը ճիշտ ուղղություն է, և Ալբանիան աջակցում է այս զարգացումներին:
Նա նկատեց, որ երկու կողմերը հանձնառություն են հայտնել ստորագրելու խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ:
Ներկայացուցիչը դա ավելի քան կարևոր համարեց ոչ միայն սահմանամերձ տարածքների անվտանգության, այլ նաև ընդհանրապես բոլոր առկա խնդիրների խաղաղ հանգուցալուծման համար:
«Խաղաղ, բանակցված լուծումն այլընտրանք չունի: Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը գնան այս ուղղությամբ, այդքան ավելի լավ այդ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանի համար»,-եզրափակեց նա:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...