22:13 21.12.2022
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին: Նա հայտնում էր, որ նախորդ օրվա ցերեկը, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Գործի անցան Աշտարակի քրեական հետախույզները: Նրանք շատ արագ ստացան օպերատիվ տվյալ, որն արագ էլ իրացրին: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց Բյուրական գյուղում հայտնաբերվեց, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ նախորդ օրը, ժամը 13-ին, ինքն էր բացել բնակարանի դուռը և կատարել գողությունը:
Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերն ներկայացվել են նախաքննական մարմին:
11:13 21.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասինԻսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...
11:00 21.06.2025
Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge CupՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...
10:47 21.06.2025
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ ՊուտինԻրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...
10:32 21.06.2025
Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել ԻրանինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...