Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

20:08 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։
Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ու ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակում Պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքները։ Խոսել են ադրբեջանական մեդիա հարթակներում մոնիթորինգի, քաղաքացիների ընդունելության, թեժ գծի զանգերի, ստացված դիմում-բողոքների մասին։
Սեպտեմբերի 13-23-ն ընկած հատվածում միայն Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք։ Դրանց մեծ մասը վերաբերել են զինծառայողների ճակատագրին, գտնվելու վայրին։ Բացի դրանից, Պաշտպանի հաստատությունը շարունակում է բողոքներ ստանալ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից։
Նշվել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ ՄԻՊ աշխատակազմերն աշխատել են հենց ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում, ինչի արդյունքում հավաքվել են արժանահավատ ապացուցողական տեղեկություններ։
Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ հաստատության փաստահավաք առաքելության ընթացքում վերհանվել են նաև ճգնաժամային իրավիճակներին պետական ու ՏԻՄ մարմինների արձագանքի թերությունները, որոնց ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ հաստատությունը ներկայացրել է առաջարկություններ ՀՀ կառավարությանը։
Տեղի է ունեցել հարցուպատասխան-քննարկում։ Անդրադարձել են Ադրբեջանում պահվող գերիներին, անհետ կորած անձանց կարգավիճակին ու ճակատագրին, համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, հայրենադարձված զինծառայողներին, այդ թվում՝ նրանց առողջական-հոգեբանական վիճակին, սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների հարցին։
Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դավիթ Վարդանյանն ու Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի մասնագետ Ջուլիա Գասպարյանը ներկայացրել են վարժական հավաքների գործընթացքում մարդու իրավունքների վիճակը։
Տեղի է ունեցել խորհդրի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

21:23 08.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

21:15 08.07.2025

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

Փոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Մեսսին երկընտրանքի առաջ է

21:07 08.07.2025

Մեսսին երկընտրանքի առաջ է

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

21:00 08.07.2025

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

Վերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

20:50 08.07.2025

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

BACK_TO_TOP