14:51 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է:
Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:
Իր հերթին Վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում:
Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:
Շնորհակալություն հանդիպման համար»:
Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...