Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան

15:36 27.12.2022

Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որից հետո արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«16-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար մատակարարման միակ ճանապարհն է: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական Վլադիմիրին, իսկ դեկտեմբերի 25-ին Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի։ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

BACK_TO_TOP