20:24 27.12.2022
Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:
Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար։
✔️Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով:
✔️69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի:
✔️Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ:
✔️Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ:
✔️Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ:
✔️Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:
Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ:
Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ:
Մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:
Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտունությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ:
Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին:
Երևանի ավագանու որոշմամբ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին:
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...