15:52 29.12.2022
ԱՀ ԱԺ հերթական նիստում «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Դեկտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը:
Օրակարգում «ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերջնական քննարկման հարցն էր:
ԱՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների կողմից կառավարությանն է ներկայացվել 5 առաջարկություն, որից 3-ը՝ առաջին ընթերցումից հետո:
Ներկայացնելով 2023 թ-ի պետական բյուջեի վերջնական տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ 1-ին եռամսյակում գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկին, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ժամանակի սղության և ճշգիրտ հաշվարկների անհրաժեշտության պատճառով, հարցին կանդրադառնան 2023 թ հունվարին: Ընդ որում, սուբսիդավորման մասին հարցը կքննարկվի առանձին սոցիալական խմբերի բաժանորդների համար՝ հաշվի առնելով Ա. Թովմասյանի առաջարկության մեջ ընդգծված այդ տարբերակը:
Ամփոփելով նախագծով առաջարկվող 2023 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն ՀՀ դրամի չափով, որը 2022 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 4 մլրդ 295.9 մլն ՀՀ դրամով կամ 9.4 տոկոսով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 49.0 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել 8.9 տոկոսով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.0 տոկոս:
Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 136 մլրդ ՀՀ դրամ:
2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն ՀՀ դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2.7 տոկոսով : ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, ընթացիկ տարվա 77.5 տոկոսի դիմաց: Արդյունքում դեֆիցիտը կկազմի 29 մլրդ 321.4 մլն ՀՀ դրամ:
Բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ ՀՀ դրամ:
Հաջորդիվ խմբակցությունները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները։
«ԱՀ 2023թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծն ընդունվել է 16 կողմ, 7 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Արթուր Թովմասյանը:
Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...