Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

10:33 17.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: Ստորև ներկայացնում ենք կատարված հիմնական աշխատանքները.

-Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների և ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն

-Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին

-Տուբերկուլյոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում` ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ

-Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ

-Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի

-Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ

-Մանկական և մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում

-Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ

-Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում`տեխնիկական և տվյալների անվտանգության խնդիրների շտկում

-Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ

-«Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում

-Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով

-Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները և անհարկի հետաձգումները

-Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի

-Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ

-Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլյոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ)

-Սևանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում

-«Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում

-Ակտիվ հանգստի շրջանում Սևան-Երևան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ

-Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ

-Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը

-Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաև Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովելու վերականգնողական բուժման մատչելիությունը

-Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում

-Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ

-Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի և կատարվող աշխատանքների ներկայացում

-Այցեր հանրապետության բոլոր մարզեր և Արցախ` տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու և խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու

-Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են

-Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում

-Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ. Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:

-Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների և անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների», «Համաշխարհային բանկ», «Եվրասիական զարգացման բանկ», «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»

-Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ

-Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

BACK_TO_TOP