Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Եվգենի Պետրոսյանի, Միխայիլ Գալուստյանի և 117 անձանց նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Եվգենի Պետրոսյանի, Միխայիլ Գալուստյանի և 117 անձանց նկատմամբ

21:12 07.01.2023

Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը 119 մշակութային գործիչների, այդ թվում՝ արտիստներ Եվգենի Պետրոսյանի, Միխայիլ Գալուստյանի, Դմիտրի Բիլանի, Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ պատժամիջոցների մասին։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են երգչուհի և դերասանուհի Իրինա Ալեգրովան, երգիչ Ռոման Արխիպովը, հեռուստահաղորդավար Ժաննա Բադոևան, երգիչ Դմիտրի Բիլանը, արտիստ Միխայիլ Գալուստյանը, ռոք երաժիշտ Սերգեյ Բոբունեցը, հեռուստահաղորդավար Դանա Բորիսովան, երգիչ Ալեքսանդր Բույնովը, երգչուհի Վիկտորյա Դայնեկոն, երաժիշտ Վալերի Դիդյուլյան, երգչուհի Լարիսա Դոլինան, երգիչներ Վալերի Կիպելովը, Ֆիլիպ Կիրկորովը և Լոլիտա Միլյավսկայան, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, նկարիչ Եվգենի Պետրոսյանը, երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը, երգիչ Ստաս Պիեխան, երգչուհի Պելագեան, Լյուբով Ուսպենսկայան, հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

11:25 09.07.2025

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

BACK_TO_TOP