17:17 09.01.2023
2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։ Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։
«2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։
Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։
Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով»,-նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:
11:45 20.06.2025
Միացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում․ ԱրաղչիՄիացյալ Նահանգները ներգրավված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Մենք ամերիկացիներին համարում ենք սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) գործընկերներ և հանցակիցներ Իրանի դեմ նրա ագրեսիայում», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։ ...
11:38 20.06.2025
Եվրոպայի խորհրֆի նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […] ...
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...
11:20 20.06.2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...
11:12 20.06.2025
WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասինԿատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...