Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի

16:19 11.01.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթեցմամբ քննարկել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի տեղեկացմամբ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր` 5.1 կետով` պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» գործող օրենքը` փոխարենն ընդունելով «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ «Տարածական տվյալների մասին» անվանումներով նոր օրենքներ:

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նպատակն է կանոնակարգել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ պատասխանատվությունն օրենքի խախտման համար:

«Տարածական տվյալների մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների չափերը եւ արտոնությունները:

Օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության եւ վեճերի լուծման կարգը տարածական տվյալների բնագավառում, ինչպես նաեւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունը:

Լրամշակված փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP