Սարուխանում բացվել եւ օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Սարուխանում բացվել եւ օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին

15:40 16.01.2023

Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզային քնչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, հհ ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Վարդանյանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկակարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցների, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների ղեկավարնեի, պաշտոնական այլ անձանց, եկեղեցու կառուցման հովանավոր, բարերար Արայիկ Ավետիսյանի և սարուխանցիների հետ մասնակցեցի եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը։

Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе

Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․Տ․Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Տերն իր շնորհավորական ուղերձն է հղում Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին եւ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի է արժանացնում եկեղեցու կառուցման հովանավոր եւ բարերար Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
Օրվա առիթվ շնորհավորանքի խոսք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ միաժամանակ բարերարին հանձնելով «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեցի Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Եկեղեցու ճարտարապետն է արդեն երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, քանդակագործը՝ Գեւորգ Մնացականյանը։ Եկեղեցու շինարար Անդրանիկ Չիչոյանի ներկայացմամբ՝ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եւ քառանավ տուֆակերտ շինություն է՝ 28 մետր բարձրությամբ եւ 212,5 քառակուսի մետր մակերեսով, արտաքին շքեղ քանդակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

BACK_TO_TOP