14:45 17.01.2023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հ.Բ.-ն, 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Հ.Բ.-ն, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում:
Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին և 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:14 10.07.2025
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ ՊեսկովԿրեմլը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, և Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից խաղաղության պայմանագրի սպասվող ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է […] ...
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...
13:45 10.07.2025
Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...
13:37 10.07.2025
Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողիԱրտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...