Նարկոլոգը ցրել է օղու մասին տարածված միֆը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Նարկոլոգը ցրել է օղու մասին տարածված միֆը

09:11 02.02.2023

Օղին չի կարող ծառայել որպես ախտահանման միջոց և չի պաշտպանի օրգանիզմը մանրէներից, ալկոհոլը, ընդհակառակը, նվազեցնում է իմունիտետը, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի մոսկովյան գիտագործնական կենտրոնի կլինիկական մասնաճյուղի ղեկավար Վալենտին Սկրյաբինը ռուսական օղու ոչ պաշտոնական ծննդյան օրը։

«Օղին ոչնչացնում է միկրոբներին առասպելի արմատը կայանում է նրանում, որ օղին, ինչպես և մյուս ալկոհոլային խմիչքները, պարունակում է էթիլային սպիրտ, սակայն հիշեցնում եմ, որ դրա խտությունը օղու մեջ կազմում է մոտ 40%, մինչդեռ վիրուսային թաղանթները ոչնչացնելու համար ալկոհոլի անհրաժեշտ կոնցենտրացիան պետք է գերազանցի 60%-ը, այլ կերպ ասած՝ ոչ օղին, ոչ էլ այլ ալկոհոլային խմիչքները չեն կարող ծառայել որպես ախտահանման միջոց և չեն պաշտպանի օրգանիզմը»,- ասել է Սկրյաբինը։

Նրա խոսքով, ալկոհոլը, ընդհակառակը, նվազեցնում է իմունիտետը։ Բժիշկը նշել է, որ առասպել է նաև այն, որ 100 գրամ օղին ճաշի հետ նույնիսկ օգտակար է։

«Մարդկային օրգանիզմի համար թունավոր նյութը ներկայացված է որպես օգտակար: Մինչ օրս ալկոհոլի, մկնդեղի կամ սնդիկի օգտակարության մասին համոզիչ գիտական ​​ապացույցներ չկան: Ինչպես ցանկացած թույնի դեպքում, այնպես էլ ալկոհոլի համար պարզ օրինաչափություն կա՝ որքան մեծ է չափաբաժինը և որքան երկար է դրա ազդեցությունը, այնքան ավելի ուժեղ է օրգանիզմին հասցված վնասը»,- ասել է Սկրյաբինը։

Նարկոլոգը նաև հավելել է, որ ցանկացած կոնցենտրացիայի ցանկացած ալկոհոլային խմիչք վտանգավոր է առողջության համար՝ հիմնական թունավոր բաղադրիչի՝ էթիլային ալկոհոլի պատճառով, մինչդեռ միանշանակ և համընդհանուր պատասխան չկա, թե որ չափաբաժինը կարող է մահացու լինել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

18:23 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

17:37 17.05.2025

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական ​​արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP