«Հյուսիս- հարավ»ճանապարհի Լանջիկ-Թալին ու Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատակիցները գործադուլ են հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+13.09 oC

«Հյուսիս- հարավ»ճանապարհի Լանջիկ-Թալին ու Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

18:40 18.08.2018

Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով  կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են:

«Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե այդ ամենը իրենց չի բավարարում, ապա ազատ են, կարող են ազատվել աշխատանքից։ Երկու տարի է՝ գործունեություն ենք ծավալում ու պարբերաբար աշխատավարձի բարձրացում է եղել, յուրաքանչյուր աշխատող ստանում է իր աշխատանքի ու աշխատանքի հանդեպ վերաբերմունքին համապատասխան»,- ասել է «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչ՝ Լիու Մինգջիան։

Չինական ընկերության ներկայացուցիչը անվտանգության ապահովման հարցը կասկածի տակ չի դնում, բայց այդուհանդերձ շինարարների պահանջի մի մասի հետ համաձայն է: Մասնավորապես նշեց, որ աշխատավարձի բարձրացման հարցը վերանայման ենթակա է: Աշխատակիցներից ժամանակ է խնդրել ու այդ ընթացքում հորդորել է  գործադուլը դադարեցնել: Շինաշխատանքների բոյկոտը դանդաղեցնում է առանց այդ էլ ժամկետների մեջ չտեղավորվող շինարարությունը: Ճանապարհաշինարարներն էլ համաձայնել են ժամանակ տալ, բայց մինչև երկուշաբթի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր հայտարարել, որ չինական ընկերությունը հետ է մնում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցման պայմանագրային ժամկետներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

20:55 06.05.2025

Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

20:50 06.05.2025

Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

20:45 06.05.2025

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

20:40 06.05.2025

Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր

«Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...

Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած  պաստառին

20:30 06.05.2025

Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառին

Կատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

20:22 06.05.2025

Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից

Այսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...

BACK_TO_TOP