Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

13:22 02.02.2023

Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Պաշտպանության նախարարության համակարգի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է սահմանել, մասնավորապես, այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողը հանվել են ՀՀ իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

13:11 18.06.2025

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ […] ...

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

13:01 18.06.2025

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-35 /Մ/6/-Օձուն-Արևածագ-/Հ-24/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ14+800 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: 14.8կմ նորոգվող ճանապարհին կապալառուն այս պահին իրականացնում է գոյություն ունեցող ծածկի ֆրեզում, այնուհետև՝ փոսային հիմքով նորոգում և տեղադրում է հարթեցնող շերտ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի նաև ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 ներդրումային ֆորումին

12:51 18.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 ներդրումային ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։ «Այսօր Հայաստանը որդեգրել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

12:42 18.06.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:32 18.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

BACK_TO_TOP