14:57 14.02.2023
Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։
Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի սույն կայքում։
Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 28-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային տարբերակով գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է արտահանել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել, սկանավորել և ուղարկել նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Թղթային գրավոր դիմումը (լրացված և ստորագրված) անհրաժեշտ է հանձնել նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում։ Այդ ստորաբաժանումների հասցեներն են.
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Կանխիկ եղանակով դրամական աջակցությունը կտրամադրվի «Արցախբանկ» ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով, իսկ անկանխիկ եղանակով՝ ԱՀ-ում գործող արևտրային բանկում բացված՝ անձի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Դրամական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ 68000 դրամի չափով, իսկ եթե անձի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամուտը (հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներոմ վճարված եկամուտների մեծությունը) պակաս է 68000 դրամից, ապա դրամական աջակցությունը կվճարվի 2022թ. նոյեմբեր ամսվա եկամտի չափով։
Դրամական աջակցություն չի տրամադրվի հետևյալ դեպքերում.
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ աջակցության տրամադրումը մերժելու դեպքում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կտա գրավոր պատասխան՝ նշելով մերժման հիմքերը։ Աջակցության տրամադրումը մերժելու դեպքում դիմումները կրկին չեն ընդունվի:
Դիմումի ձևը և լրացված դիմումի նմուշը ներկայացված են ստորև.
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...