16:39 17.02.2023
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթը։
Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը
Մրցույթն իրականացվում է գիտության բոլոր բնագավառներով, և ներկայացվող նախագիծը պետք է լինի հավակնոտ, խոստումնալից և իրագործելի:
Մրցույթի նպատակներն են՝
– խթանել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը,
– բարձրացնել կազմակերպությունների ներուժը,
– ներգրավել արտերկրի գիտնականների,
– ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը,
– բարելավել գիտական միջավայրը,
– հիմք դնել նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։
Հայտ կարող են ներկայացնել 1983 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2010 թ․ հունվարի 1-ից հետո ստացած, վերջին 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի ՀՀ-ում չաշխատած ու չուսումնառած անձինք, որոնք նախագծի իրականացման ողջ ընթացքում կբնակվեն Հայաստանի Հանրապետությունում։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց՝ postdoc-armenia-2023.scs.am համակարգի միջոցով, մինչև 2023 թ․ ապրիլի 21-ը՝ ժամը 18:00-ն։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով (010) 210-140 (ներքին 108) կամ ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստով՝ [email protected]:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...