Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին

17:30 22.02.2023

Նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծով սահմանվում են նաեւ մերժման հիմքերը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Պատգամավորների` սահմանափակումների վերաբերյալ հարցերին պատասխանելով` Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ առաջարկվել այս մոտեցումը:

«Խոսքը ոչ թե որեւէ ավիաընկերության, այլ այն անձանց մասին է, որոնք այդ ավիաընկերության կամ այն կազմակերպությունների բաժնետերերը կամ սեփականատերերն են, որոնց նկատմամբ կան օրենքով սահմանված որոշակի վերապահումներ` դատվածություն, միջազգային հետախուզում եւ այլն: Գործող օրենսդրությունը դա չի կարգավորում»,- պարզաբանել է փոխնախարարը եւ հավելել, որ մեքենայությունների մեջ եղած որեւէ ֆիզիկական անձ կարող է օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնել, ստանալ օդանավ շահագործողի վկայական եւ առեւանգել օդանավը: «Սա է եղել հիմնական ինդիկատորը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնենք»,- ասել է նա:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

18:40 15.07.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին  հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

18:30 15.07.2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

17:49 15.07.2025

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:42 15.07.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...

BACK_TO_TOP