19:42 27.02.2023
Փետրվարի 24-ին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել էՃամբարակի թիվ 1 հիմնական եւ ավագ դպրոցներում։
Այցի հիմնական նպատակն էր` դպրոցի տնօրինության եւ մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը ժամանակավորապես մեկ այլ շենք տեղափոխելու եւ դասապրոցեսն ընտրված տարածքում կազմակերպելու խնդիրը` կապված վթարային վիճակում գտնվող դպրոցական հին շենքի քանդման եւ նոր շենքի կառուցման գործընթացի հետ։
Դպրոցական նոր շենքը կառուցվելու է հին շենքի տեղում, 450 աշակերտական տեղով։
Շինարարությունն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, 1 միլիարդ 870 միլիոն դրամ արժեքով։
Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք եւ արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։
«Հարցը քննարկելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ` նպատակահարմար ենք գտել 2023 թվականի մարտի կեսերից Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի դասապրոցեսը կազմակերպել Ճամբարակի ավագ դպրոցի շենքում` մինչեւ դպրոցական նոր շենքի շահագործումը:
Դասապրոցեսի լիարժեք կազմակերպման համար Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։
Աշխատանքային այցի ավարտին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկվել են համայնքային կյանքում առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...